fbpx
Սպորտ

14:20 13/8/2019

Մանուել Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 151 շախմատիստ:

Մասնակիցների թվում էր 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124 կրում են միջազգային կոչումները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուել Պետրոսյանը:

Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուել Պետրոսյանը, ով վերջին տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին և 6.5 միավորով կիսեց 3-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 7-րդ հորիզոնականը:

Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 33-րդ և 35-րդ հորիզոնականները:

Աբու Դաբի Մասթերսի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Վերեվ