fbpx
Կառավարություն

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում ու բաժանում․ վարչապետի կոշտ պատասխանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը:

Ցուցարարները հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս կառավարության նիստի ավարտից հետո այցելեց նրանց։

Վարչապետի՝ մի շարք պարզաբանումներ ներկայացնելուց և ցուցարարների խնդիրները լսելուց հետո նրան մոտեցան մի կին և Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը։

Նրան նայելով՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք»։

Դրական պատասխան ստանալուց հետո վարչապետը հարցրեց, թե ինչու չեն վաճառում Մանվել Գրիգորյանի ունեցվածքը։

«Մինչև 2018թ․ խի՞ չեք վաճառել, էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել։ Ի՞նչ եք եկել հիմա ինձանից ուզում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը հարցրեց՝ թույլ կտա՞ խոսել, վարչապետը կոշտ արձագանքեց։

«Ոչ, թույլ չեմ տա։ Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա»,-պատասխանեց նա՝ վերադառնալով կառավարության շենք։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ