fbpx
Իրավական
15:14 30/06/2019

Մանվել Գրիգորյանի որդին չի ընդունում մեղադրանքը

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի որդին, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ այս պահին քննչական գործողություններ են անցկացվում, և այլ մանրամսներ իր վստահորդները չեն ցանկանում, որ հրապարակվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման 7 դրվագով, որ կատարվել է Էջմիածնի քաղաքապետարանից։ Նույն գործով մեղադրվում են և Էջմիածնի քաղաքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի նախկին պետը և «Բարեկարգում» հիմնարկի տնօրենը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ