fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին

Armtimes-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Իսախանյանն այն անձն է, որը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն խոշտանգել է:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը և չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը և կից ներկայացրել լուսանկարներ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Նշենք, որ մեղադրական եզրակացությունը ուղարկվում է գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին, իսկ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որևէ կարգավիճակ չունի: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել և այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ