fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրել են

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

«Այն աստիճանի վատ էր վիճակը, որ արյան մեջ շաքարի քանակը ցույց չէր տալիս։ Սա դիտում եմ ուղղակի խոշտանգում անձի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ