fbpx
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղացու կոչումից:

Որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում:Ավագանու անդամներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նրան պետք է զրկել պատվավոր քաղաքացու կոչումից:

«Ընդհանրապես նա պատվավոր քաղաքացի չի էլ եղել»,- հավելեց նա:

Մեկ այլ անդամ նկատեց, որ Մանվել Գրիգորյանը մասնկացել է Արցախյան պատերազմին, պետք չէ դա ուրանալ:

«Հարցը չմտցնել օրակարգ։ Ժողովրդին պետք է բացատրել, որ կա դատարան, երբ մեղադրանքը լինի, վերցնեն կալանքի… իսկ այսօր մեղադրանք չկա։ Անունն ի՞նչ ես դնում, որ զրկում ես էդ մարդուն»,- ասաց նա։

Մեկ այլ անդամ էլ նկատեց. «Նույնիսկ էջմիածինցին նրան այդպես չի պաշտպանել ոնց որ դու»:

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հարցն այս նիստին բաց կթողնեն։

«Հաջորդ նիստից առաջ կուզեք ավագանիների ֆորմատով քննարկում անենք, կուզեք ավելի լայն ֆորմատով։ 34 պատվավոր քաղաքացիների ցուցակը կա, եթե ավագանիներից մտահոգություններ եղան զրկել մեկ այլ անձի այդ կոչումից, քննարկենք այս հարցը, եթե ավագանիները փաթեթ ներկայացնեն, օրակարգի տեսք տանք ու բերենք ավագանու նիստի օրակարգ, քննարկենք»,- ասաց քաղաքապետը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է Արմավիրի պատվավոր քաղաքացի՝ սկսած 2006 թվականից:

Հիշեցնենք, որ Գրիգորյանին զրկել են Էջմիածնի, Կապանի, Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից:

փոխանցում է hayastan24.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ