Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», – նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։