fbpx
Հասարակություն

Մաո Ցզե Դուի կառավարման ժամանակաշրջանում Չինաստանը պարզապես դժոխքի վերածվեց

Շատերի կարծիքով նրա հետ համեմատած Հիտլերը ուղղակի երեխա էր: Նկարում պատկերված է Հարավարևելյան Ասիայի ամենասարսափելի կերպարներից մեկը՝ Չինաստանի կոմունիստ բռնապետ Մաո Ցզե Դուն: Նրա կառավարման ժամանակաշրջանում Չինաստանը պարզապես դժոխքի վերածվեց: Հենց Մաոյի կառավարման շրջանում տեղի ունեցավ «Մեծ սովը», որի ժամանակ, տասնյակ միլիոնավոր մարդիկ մահացան: 1949 թվականի հունվարին Մաո Ցզե Դունը, հաղթելով քաղաքացիական կռիվներում, իր բանակով գրավեց Պեկինը և կարողացավ երկրում իշխանության գալ: Իշխանության գալուց հետո Մաոն սկսեց հողային փոփոխություններ իրականացնել: Այդ փոփոխությունների շրջանակներում, երբ պետականացվում էր հողը, սկսեցին առաջին բռնաճնշումները: Բռնաճնշումների հետևանքով մոտ 1 միլիոն հողատեր մահապատժի ենթարկվեց: Պատմաբանները նշում են, որ 1950-52 թթ-երը բռնաճնշումների սկզբնական փուլն էին: Հետագայում հողային ռեֆորմներից հետո, երբ հողը խլվեց խոշոր հողատերերից և տրվեց գյուղացիներին, սկսվեց կոլեկտիվացման գործընթացը: Այդ ժամանակ արդեն հողը խլվեց հասարակ գյուղացուց և տրվեց պետությանը:

Իր հակառակորդներից ազատվելու համար Մաոն յուրահատուկ հնարքի դիմեց: Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք ազատ կարող է արտահայտել իր տեսակետը: Այդ առիթից օգտվելով մտավորականները և շատ այլ մարդիկ սկսեցին քննադատել կոմունիստական կուսակցությունն և բուն համակարգը: Այնուհետև Մաոն սկսեց բոլոր քննադատներին դասակարգային թշնամի համարել: Դասակարգային թշնամիների մեջ էին մտնում կուսակացական գործիչներ, մտավորականներ և շարքային քաղաքացիներ: Սկսվեց բռնաճնշումների նոր ալիք, որի զոհը դարձան մինչև 1 միլիոն մարդ: Նրանց զգալի մասը մահացավ համակենտրոնացման ճամբարներում: Դրանից բացի՝ մոտ 300 հազար մարդ ուղարկվեց Գոբի անապատում գտնվող Չայ Բեն Գոույի համակենտրոնացման ճամբար:

Ընդդիմությանը ֆիզիկապես վերացնելուց հետո սկսվեց «Մեծ ցատկի» ժամանակաշրջանը: Այդ շրջանում իշխանությունները հայտարարեցին, որ մոտակա 15 տարվա կտրվածքով նրանք ավելի շատ պողպատ կարտադրեն, քան Անգլիան: Սկսվեց շինարարական նախագծերի իրականացման մի ժամանակաշրջան, որի շրջանակներում ներգրավեց շուրջ 100 միլիոն գյուղացի, որոնք դատարկ ձեռքերով կառուցում էին ճանապարհներ, երկաթգծեր և ջրամբարներ: 1959 թվականին գարնանը երկրում կատաստրոֆիկ իրավիճակ առաջացավ: Կուսակցական քարոզչությունը պնդում էր, որ հացահատիկն արտահանում էին այլ երկրներ, որպեսզի կարողանան մարել պարտքերը: Խոսքը Խորհրդային Միության մասին է: Ավելին, կուսակցությունը որոշել էր, որ նույնիսկ ժողովրդին սովամահ անելու գնով պետք է արտաքին պարտքը բավականին կարճ ժամանակահատվածում մարվի: Գյուղական համայնքներում մարդիկ սկսել էին սնվել ծառերի արմատներով և տերևներով: Կուսակցական գործիչներն այդ ժամանակ պատասխանատու էին երկրում գյուղացիների և կոմունաների շրջանում սնունդի տեղաբաշխման համար, սակայն նրանք այն աստիճան կոռուպացված էին, որ գյուղացիների ամբողջ հասանելիքն իրենց էին վերցնում, իսկ գյուղացին դատապարտվում էր մահվան:

Մահվան դատապարտվեցին այն մարդիկ, ովքեր ի վիճակի չէին աշխատել: Այդ խմբի մեջ էին մտնում հղի կանայք, երեխաներ, տարեցներ: Նրանց մուտքն արգելված էր ճաշարաններ և նրանք մահանում էին իրենց տներում: Պատմագրության մեջ ոմանք նշում են, որ Մաոն անտեղյակ էր գյուղական համայնքներում մոլեգնող սովի մասին: Իրականում, սակայն, Մաոն ոչ միայն տեղյակ էր, այլև գոհ էր այդ ամենից: Նա իր անձնական զրույցներում նշում էր, որ եթե բնակչության մի կեսը սովամահ է լինում, ապա մյուս կեսը սնվում է ինչպես, որ հարկն է: Հետագա տարիները սարսափի ժամանակաշրջան էին: Գյուղերում մարդիկ մահանում էին սովից: Կոմունիստ զինվորները հայտնաբերում էին նրանց իրենց տանը, փքված մարմիններով և մահացած: Ժամանակակիցների պնդմամբ՝ գյուղացիներից շատերը կավ էին ուտում: Նույնիսկ այդ պայմաններում կոմունիստները հրաժարվում էին բացել հացահատիկի պահուստները, որպեսզի մարդիկ սնունդ ունենային: Կոմունիստ զինվորականներն արգելում էին գյուղացիներին լքել իրենց բնակավայրերը: Ժամանակակիցներից մեկը նշում էր, որ գնացքով երթևեկելիս տեսնում էր, թե ինչպես են մարդիկ պատուհաններից այն կողմ ուտելիք աղաչում:

Պատմաբանների տվյալներով՝ պահպանվել է մի փաստաթուղթ, որի հեղինակը բարձրաստիճան մի զինվորական է: Այդ փաստաթղթի համաձայն՝ չինովնիկներից մեկն իր հայրենի գյուղ այցելելիս ստուգել է դաշտերում թաղված մարդկանց աճյունները և չի հայտնաբերել այնտեղ նրանց դիերը: Քիչ անց նա տեսել է, թե ինչպես է կուսակցական ներկայացուցչի տանից ծուխ բարձրանում: Ներս մտնելիս նա տեսել է մի քանի մեծ կաթսաներ, որոնց մեջ մարդկանց մարմնի մասեր էին եփվում: Պատմաբանների տվյալներով՝ «Մեծ սովի» շրջանակներում Կանիբալիզմի հազարավոր դեպքեր են գրանցվել: Ընդհանրապես, Մաոյի քաղաքականության արդյունքում Չինաստանում «Մեծ սովի» տարիներին, տարբեր տվյալներով, մոտ 50 միլիոն մարդ մահացավ:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2391897000859560

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ