fbpx
Մշակույթ

Մաքրվել են Սանահինի կամրջի կամարներն ու պատերը

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

«Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների անմիջական օգնությամբ։

Սանահինի միաթռիչք կամուրջը կառուցվել է Դեբեդ գետի վրա 1195 թ․ հայոց Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու։

Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես Սանահին և Հաղպատ վանական համալիրների հուշարձանախմբի մի մաս», – ասված է ԿԳՄՍՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ