fbpx
Սպորտ

Մարադոնա՞, թե՞ Մեսսին․ ով է լավագույնը՝ ըստ Պիկեի

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլիի» հետ խաղի նախօրեին «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն թիմի ավագ Լիոնել Մեսսիին համեմատել է երկու թիմերի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի հետ:

«Ամեն ինչ արդեն ասվել է Մարադոնի մասին․ նա եզակի ֆուտբոլիստ է, որը շատ բան է տվել սպորտին: Նա խաղացել է «Բարսելոնա»-ի և «Նապոլի»-ի կազմում: Նա միշտ կհիշվի»,-ասել է Պիկեն։

Ֆոտբոլիստը նշել է, որ եթե իրեն խնդրեն համեմատել Մարադոնային և Լեոյին, ինքը կընտրի Մեսսիի կայունությունը՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մոգություն է նա անում երկար տարիներ:

«Ես Լեոյի հետ չեմ խոսել այն մասին, որ խաղը կլինի Սան Պաոլո մարզադաշտում: Իհարկե, նա ուրախ կլինի խաղալ իր համար նոր մարզադաշտում:

Ամենակարևորը այստեղից լավ արդյունքով գնալն է»,-եզրափակել է Պիկեն։ Այս մասին հաղորդում է Football-italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ