fbpx
Հասարակություն

Մարալիկում և Ձորակապում սահմանափակումները երկարացվել են

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ պարետի որոշմամբ մարզի 2 համայքներում սահմանափակումները երկարացվել են:

Մարզպետը մասնավորապես գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ,

Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում
2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:
https://www.gov.am/files/docs/4030.pdf

https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/670625790442496

ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:

Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ