fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը:

Մրցումները տեղի կունենան «Օդորի Պարկում» (Odori Park):
«Մեր առաջնային նպատակը մարզիկների առողջության մասին հոգ տանելն է: Մրցումները Տոկիոյից Սապորո տեղափոխելը դրա վառ ապացույցն է: Սապորոյում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տոկիո-2020-ի կազմկոմիտեին, Աթլետիկայի աշխարհին ու Ճապոնիայի իշխանություններին՝ խնդրի լուծման համար»,- ասել է ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի ներկայացուցիչ Կիրստի Քովենթրին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ