fbpx
Սպորտ

Մարսելոն ընթացիկ մրցաշրջանում երրորդ վնասվածքն է ստացել

«Գալաթասարայի» դեմ հանդիպման 42-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ստիպված եղավ փոխարինել Մարսելոյին ու նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Ֆեռլան Մենդիին։ Պատճառը Մարսելոյի վնասվածքն էր։

Սա Մարսելոյի երրորդ վնասվածքն է ընթացիկ մրցաշրջանում, այս անգամ բրազիլացին ձախ ոտքի շրջանում խնդիրներ ունի։

Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն արդեն բաց է թողել ՊՍԺ-ի, «Սևիլիայի», «Օսասունայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղերը սեպտեմբերին, ինչպես նաև «Գրանադայի» դեմ խաղը հոկտեմբերին։

Հատկանշական է, որ Մարսելոն մինչև վնասվածք ստանալը հասցրեց «Գալաթասարայի» դեմ խաղում երկու գոլային փոխանցում կատարել, որոնցից հետո աչքի ընկավ Ռոդրիգոն։

Դեռևս հայտնի չէ, թե որքան լուրջ է Մարսելոյի վնասվածքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ