Հասարակություն

Ռաֆայել Տրուխիլիո. մարդ, որի անունը մինչ այժմ սարսափով են հիշում կարիբյան ավազանում

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նկարում պատկերված է Կարիբյան ավազանի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Դոմինիկյան հանրապետության ղեկավար Ռաֆայել Տրուխիլիոն: Մարդ, որի անունը մինչև այժմ սարսափով են հիշում կարիբյան այդ փոքր պետությունում: Մարդ, որի կառավարման ժամանակաշրջանում ընդդիմադիրները կամ քաղաքական հակառակորդները անհետ կորչում էին:

Լինելով փայլուն զինվորական՝ Տրուխիլիոն 1930թ. հեղաշրջման միջոցով կարողացավ բռնազավթել իշխանությունը երկրում: Նրա կառավարման տարիները նշանավորվեցին այնպիսի անձի պաշտամունքով, որը անգամ չէր դիտվում Կենտրոնական և Լատինական Ամերիկայի այլ բռնապետություններում: Մասնավորապես նրա անունով սկսեց կոչվել երկրի մայրաքաղաքը՝ Սյուդադ Տրուխիլիո: Նրա անունով անվանվում էր գրեթե յուրաքանչյուր այգի կամ դպրոց: Վերջիվերջո բռնապետը հետևյալ կարգախոսը դրեց շրջանառության մեջ «Երկնքում Աստված, իսկ երկրի վրա Տրուխիլիոն»: Բացի դրանից՝ նա սովորություն ուներ ինքնապարգևատրումներ իրականացնել․ այսպես նա ինքն իրեն շնորհեց «Առաջին բժիշկ», «Առաջին գիտությունների դոկտոր» և գեներալիսիմուս կոչումները:

Ինչպես յուրաքանչյուր բռնապետական համակարգ այնպես էլ Տրուխիլիոն սեփական իշխանությունը պահելու համար ստեղծել էր արտաքին թշնամու կերպար: Այդ դերակատարում բաժին հասավ հայիթիացիներին: Այս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները տասնյակ հազարներով սպանվեցին Տրուխիլիոյի իշխանության ժամանակաշրջանում:

Ընդհանուր առմամբ Տրուխիլիոյի ռեժիմի զոհերի թիվը տատանվում է 30-50 հազարի շրջանակներում: Նրա ռեժիմի բնույթը լավագույնս արտացոլվում է իր կողմից հերթական կարգախոսի շրջանակներում «Ով որ իմ ընկերը չի նա իմ թշնամին է և նա կփոխհատուցի դրա համար»: Տրուխիլիոյի ռեժիմի ամենահայտնի զոհերից էին հայտնի իրավապաշտպան ակտիվիստներ Միրաբալ քույրերը: Երեք քույրերը սպանվեցին 1960թ. նոյեմբերի 25-ին: Ինչ վերաբերվում է Տրուխիլիոյի կառավարման վերջաբանին, ապա 1961թ. մայիսի 30-ին տեղի ունեցած մահափորձը վերջ դրեց արյունարբու բռնապետի կյանքին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ