Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի (Ակնա) երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկող օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին»,- գրել է պաշտոնյան:
