Արցախ

ՌԴ-ից մարդասիրական օգնության 7 բեռնատար ժամանել է Արցախ․ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ:

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:

Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ