fbpx
Աշխարհ

Նիգերիայի հակամարտությունը արդեն դարձել է շուրջ 350 հազար մարդու մահվան պատճառ

Նիգերիայի հյուսիս-արևելքում, 2009 թվականի «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ապստամբությունից հետո, արդեն 12 տարի ձգվող հակամարտությունը շուրջ 350 հազար մարդու կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են։

Այս մասին ասված է ՄԱԿ-ի նոր զեկույցում։

Նշվում է, որ ապստամբությունից հետո տեղահանվել է ավելի քան 2 միլիոն մարդ, որը ստեղծել է աշխարհի ամենասարսափելի մարդկային ճգնաժամերից մեկը։

Ըստ Aljazeera-ի՝ Նիգերիայի նախագահը չի կարողանում այս զինված խմբավորման «Հախից գալ», քանի որ պայքար է մղում երկրում եղած տարբեր մարտահրավերների հետ, որոնք պայքարն անարդյունավետ են դարձնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ