fbpx
Հասարակություն

Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար

Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք և թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար:

Այդ մասին հաղորդվում է Կինեմատոգրաֆիստների միության կայքում: Ժողովրդական դերասանուհի Մարգարիտա Տերեխովան հայտնի է Պավել Լյուբիմովի «Ալիքների վրայով վազողը», Անդրեյ Սմիռնովի «Բելառուսական կայարան», Անդրեյ Տարկովսկու «Հայելի» և այլ կինոնկարներում խաղացած դերերով: Դերասանուհին երկար ժամանակ տառապում է Ալցհայմերի հիվանդությունից:

«Նա գամված է անկողնուն, և նրա համար թանկարժեք դեղորայք, շուրջօրյա խնամք են պահանջվում, որոնք պահպանում են նրա հարմարավետ վիճակը: Ընտանիքն ուժերի և հնարավորությունների համեմատ արժանի խնամք է ապահովում, բայց դրա համար փողն աղետալիորեն չի բավականացնում: Եթե դուք հնարավորություն ունեք, շնորհակալ կլինենք ցանկացած գումարի փոխանցման համար», Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ria.ru-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ