fbpx
Աշխարհ

«Կոբախիձե՝ սա մեկ, Գախարիա՝ սա երկու». Մարգվելաշվիլին միացել է ցուցարարներին

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միացել է խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ օրը շարունակ ցույց անող հանրությանը: Հաղորդում է aliq.ge-ն:

Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ այսօր Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում:

Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է հումորով՝ ասելով․ «Кобахидзе – это раз! Гахария – это два!»: Մարգվելաշվիլին վերջում դիմել է միջազգային գործընկերներին, կոչ անելով, որ նրանք գան ու տեսնեն, թե ինչպես է նոր Վրաստանը պայքարում ռուսական փափուկ ուժի դեմ:

«Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ցուցարարներին:

Հատկանշական է, որ երեկ էլ Մարգվելաշվիլիի կինն էր միացել ցուցարարներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ