fbpx
Սպորտ

Մարիա Գևորգյանը տոնեց 6-րդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը, որում սպիտակներով հանդես եկող բոլոր շախմատիստները առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ. Մարիա Գևորգյանը հաղթեց Աստղիկ Հակոբյանին, Մարիա Կուրսովան՝ Աննա Խաչատրյանին, Սուսաննա Գաբոյանը առավելության հասավ Մարիամ Ավետիսյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը՝ Սիրանուշ Ղուկասյանի, իսկ Վերոնիկա Խաչատրյանը ուժեղ գտնվեց Թերեզա Ամբարջյանից:

7-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 6 միավորով գլխավորում է աղյուսակը, Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով 2-րդ տեղում է, իսկ Աննա Խաչատրյանը 4,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ