fbpx
Քաղաքականություն

Մարիամ Փաշինյանի արձագանքը Անի Սամսոնյանի ելույթին

Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին:

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:
Այսքանը», – գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2396150737328867&id=100008018927331

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ