fbpx
Իրավական

Մարինա Խաչատրյանը դատի է տվել Ստյոպա Սաֆարյանին

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դատի է տվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Խաչատրյանը պահանջում է պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից և վիրավորանքից:

Հայցը ներկայացվել է նոյեմբերի 6-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:

Խաչատրյանի ներկայացուցիչ Պավլիկ Փոլադյանը ասաց, որ բացի վերը նշվածից՝ նաև բարոյական վնասի փոխհատուցում են պահանջելու: Փաստաբանը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե Սաֆարյանի կոնկրետ որ հայտարարություններն է իր վստահորդը դիտել որպես զրպարտություն:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ չգիտի, թե ինչից է վիրավորվել Խաչատրյանը. «Եթե նա վատ զգար, ՀՀԿ-ի դեմ կդիմեր, երբ իր կրծքերին ձեռք տվեցին, Գոռ Վարդանյանի դեմ կդիմեր: Ինչի՞ց է վիրավորվել»:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ