Սպորտ

ԱՄՆ պաշտպանության նախարարը Ջորջ Ֆլոյդի սպանությունն որակել է սարսափելի հանցագործություն

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Ջորջ Ֆլոյդի սպանությունն որակել է սարսափելի հանցագործություն և նշել, որ այդ օրը դեպքի վայրում գտնված բոլոր ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մինեապոլիսի ոստիկանության սպայի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունը  սարսափելի հանցագործություն է: Դեպքի վայրում եղած սպաները պետք է պատասխանատվության ենթարկվեն նրա սպաության համար: Սա ողբերգություն է, որը, ինչպես տեսնում ենք, պարբերաբար կրկնվում է»,- Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Էսպերը: Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։

Վերջինս հավելել է, որ «ռասիզմն իրական է Ամերիկայում, և պետք է անեն առավելագույնը, որ մարդիկ գիտակցեն և պայքարեն դրա դեմ»:  

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացուն ձերբակալության ժամանակ խեղդամահ է արել ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին՝ դեպքից հետո, համացանցում հայտնվոլ է սպանության տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում սևամորթի պարանոցը՝ չլսելով նրա բաց թողնելու կոչերը:

Կատարվածից ամերիկացիները օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք ոստիկաններին, որոնք ոչինչ չեն ձեռնարկել սևամորթի կյանքը փրկելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ