Սպորտ

Մարկոս Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» ընդունել էր «Ժետիսուին» ու պարտություն կրեց 1-2 հաշվով:

Այս հանդիպմանը երկար դադարից հետո խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Մեր ֆուտբոլիստը «Ակտոբեի» կազմում փոխարինման մտավ 75-րդ րոպեին ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Մրցակցի մեկնարկային կազմում էր մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս խաղից հետո «Ակտոբեն» Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է, իսկ «Ժետիսուն»՝ 6-րդ:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկու ու ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Մակեդոնիայի հավաքականի դեմ կայացած խաղում (4-0):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ