fbpx
Սպորտ

Մարկոս Պիզելին վնասվածքի պատճառով չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

«Ակտոբեն» հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Մարկոսը չի մասնակցի Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիոպումներին:

«Պիզելին չի օգնի Հայաստանի ազգային հավաքականին:

«Կարմիր-սպիտակների» առաջատար Մարկոս Պիզելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հանդիպումները:

Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության առաջիկա հանդիպումներում նույնպես չի օգնի ակտյուբինյան թիմին։ Մարկոսից մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնման համար։

Պիզելիին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը հանդիպելու է Իտալիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ