Ակնկալում եմ, որ լիազոր մարմինները կչեղարկեն ազգային արժեքներին վնասող նախագիծը․ Այվազյան

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Քանի որ էլեկտրոնային տարբերակով հանրագիր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին, որոնք ուղարկվել են ԿԳՍՄ և ՇՄ նախարարություններ, և առանձին դիմում եմ գրել ԲԸ տեսչական մարմնին և ՇՄ նախարարությանը` որպես բնության հուշարձանների պահպանության լիազոր մարմինների՝ նշելով, որ բնության հուշարձան համարվող Հատիս լեռը՝ որպես հողամաս օրենքով արգելվում է սեփականության իրավունքը փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ակնկալելով, որ դատարան կդիմեն, որպեսզի օտարումը քննվի դատական կարգով և ետ վերադարձվի համայնքին կամ պետությանը: Դա միակ երաշխիքն է, որ պահպանության ու պաշպանության խոչընդոտող բոլոր հանգամանքները կվերացվեն՝ հաշվի առնելով նախագիծն իրականացնողների վարքագիծը:

Ինչպես նաև նշել եմ, որ վանդալիզմի ակտեր են տեղի ունեցել թե պատմության և մշակույթի հուշարձան համարվող Հատիսի գագաթին, թե բնության հուշարձանի՝ լեռան լանջերին՝ ոչ նպատակային շինարարական աշխատանք անելով, այդ թվում ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններից հետո, որի համար օրենքով պետք է պատասխանատվության կանչվեն ինքնիրավչություն թույլ տվող բոլոր անձիք, այդ թվում՝ շինաշխատանք իրականացնողները և այն պաշտոնատար անձիք, որոնք չեն արգելակել իրենց լիազորությունների սահմաններում կամ գտնվել են հանցավոր համաձայնության մեջ՝ պետությանը դիտավորյալ վնաս պատճառելու գործում:

Օրենքը խախտվել է, թե մինչև հուլիսի 1-ը, թե հուլիսի 1-ից հետո: Հետևաբար, քր. օրենսգրքով պատասխանատվություններ են սահմանված անգործության և այլնի համար: Այսինքն, ակնկալում եմ, որ լիազոր մարմինները քաղաքական կամք կդրսևորեն և դիմելով դատարան կամ իրենց ունեցած ուժային գործիքակազմով՝ կչեղարկեն ազգային արժեքները վնասող, վտանգող, վնասած ու վտանգած նախագիծը, որը վնասում է ազգային արժեքներին: Հակառակ դեպքում, իրենք ևս կդիտարկվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով օրինազանցություն իրականացնողներ:

Ես լավատես եմ: Ես տեսնում եմ, որ պետական ապարատում կա դիմադրություն տվյալ նախագծի հանդեպ, սակայն բավարար կամարտահայտումը դեռ չեմ տեսնում, որը ուղիղ կապ ունի կառավարության ղեկավարի մեկ թեթև դրական արձագանքի հետ տվյալ ծրագրի մասին, որը եթե չասեմ պարալիզացնում և պարազիտացնում է պետական ապարատի գործունեությունն, ապա առնվազն խիստ կաշկանդում է, ինչը ուժեղ ժողովրդավարության պայմաններում, արդարադատական համակարգի առկայության պայմաններում և օլիգոպոլ բարքերի չեզոքացված լինելու դեպքում գրեթե ազդեցություն չէր ունենա և ամենակրտսեր պաշտոնյան էլ ի վիճակի կլիներ կանգնեցնել ապօրինություններն իր ունեցած լիազորությունների շրջանակներում:

Սա խոսում է վախի, անիրավության և անարդարության, պետական համակարգի թուլության մասին, որոնցով անհնար է պաշտպանել հողը, ազգային արժեքները և Հայ ժողովրդին:

Սա խոսում է այն մասին, որ կառավարության ղեկավարը կամ ստիպված, կամ իր ցանկությամբ իջնում և հասնում է ամենաստորին օղակի աշխատակցի մակարդակի որոշումներ կայացնելու:

Սա պետք է փոխվի, և սա հնարավոր է փոխել հենց այս խնդրի օրինական հանգուցալուծման հետևանքով, այլ ոչ թե սա էլ ժողովրդին հրամցնելուց հետո:

Մասշտաբային պայքար այս պահին հնարավոր չէ գեներացնել, բայց փոքրաթիվ, էներգետիկ ու աննահանջ պայքար հնարավոր է, որը կբերի մեծ բարիք պետությանը: Դրա համար հարկավոր է, որպեսզի անիրավությանը ըմբոստացող քաղաքացիական հասարակության անհատները և միությունները կոնսոլիդացվեն, ինչպես նաև այդ նախագծին դեմ արտահայտված մասնագիտացված հանրույթները:

Որ պահին միասնական քայլ կատարենք, այդ պահից սկսելու է գեներացումը:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

Ամենաթարմ