Հասարակություն

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի մարմինը նույնականացվել է

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի մարմինը նույնականացվել է:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Լուրերին» հայտնել է՝ հաստատվել է, որ նա 2022-ի սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Զինծառայողը անհետ կորած էր համարվում:

Ծնողները պնդում էին, որ գիտեն՝ որտեղ է իրենց որդու մարմինը, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում էր սեպտեմբերյան ագրեսիայից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ