fbpx
Սպորտ

Ազարյանը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը։ Նա փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։

Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Վանոյանը ընտրվել է միաձայն։ Նա նախկին մարմնամարզիկ է ու մարզիչ, եղել է ֆեդերացիայի փոխնախագահը։

Նշենք նաև, որ Ազարյանը պաշտոնից հեռանալուց անիջապես հետո ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Նա Վանոյանին հաջողություններ է մաղթել պատասխանատու աշխատանքում, իսկ նորընտրի նախագահն էլ վստահեցրել է, որ թիմի հետ կանի հնարավորը՝ մարզաձևի զարգացման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ