fbpx
Առողջապահություն

Մարմնամարզությունը բարելավում է երեխայի ուղեղի աշխատանքը

Ճապոնիայի Վասեդա համալսարանի գիտնականները գտել են երեխաների մտավոր ունակությունները բարձրացնելու միջոց ոչ բարդ մարմնամարզական վարժությունների օգնությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։

Մասնագետների առաջարկած մեթոդը հիմնված է դեպի ուղեղի ճակատամերձ հատված արյան հոսքի խթանման վրա, որը պատասխանատու է մտածողության, ընկալման, հիշողության, լեզվի, հաշվելու ունակության եւ մտավոր այլ գործառույթների համար։

Հետազոտությանը մասնակցել է 41 առողջ երեխա՝ տարրական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտներից մինչեւ միջին դպրոցի երրորդ դասարանի աշակերտներ։

Երեխաներին սովորեցրել են ցածր ինտենսիվությամբ յոթ տարբեր վարժություններ։ Վարժությունների ժամանակ պետք էր ձեռքերը վեր բարձրացնել, ձգել ուսերը, պտտել արմունկները, իրանը, հավասարակշռվել մեկ ոտքի վրա, ինչպես նաեւ մարզանք մատների համար։ Յուրաքանչյուր առաջադրանք կատարվել է 10-20 վայրկյան:

Մարզումների ժամանակ գիտնականները հետեւել են ուղեղի ճակատամերձ հատվածի արյան շրջանառության ինտենսիվությանը ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնությամբ։

Արդյունքները ցույց են տվել արյան զգալի հոսք ուղեղի այդ հատվածի մի քանի մասերում՝ հանգստի վիճակի համեմատ։

Գիտնականների խոսքով՝ նույն մարզանքները կարելի է օգտագործել տարեց մարդկանց կոգնիտիվ ունակությունների նվազման դեմ պայքարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ