fbpx
Աշխարհ

The Sun-ի պատվերով՝ Մարքլին ու Հարիին մի քանի տարի գաղտնի հետևել են

Հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել Մեգան Մարքլի ու Արքայազն Հարիի վերաբերյալ։ Պարզվել է, որ տարիներ շարունակ թագավորական զույգին թաքուն հետևել է մասնավոր դետեկտիվ։

Այս մասին տեղեկանում ենք Byline Investigates գործակալության զեկույցից։

Նշվում է, որ 2016 թվականից՝ The Sun հռչակավոր պարբերականի նախաձեռնությամբ՝ դետեկտիվը սկսում է անհայտ տվյալներ հավաքել Մարքլի, Հարիի, նրանց ծանոթների, գործընկերների, ծրագրերի ու այլ բաների մասին և դրանք տրամադրել թերթին։

Ըստ աղբյուրի՝ դետեկտիվին մի քանի տարիների ընթացքում հաջողվել է հավաքել 90 էջին համապատասխան նյութ։ The Sun-ի ձեռքի տակ են հայտնվել, օրինակ, Մարքլի մտերիմների մի շարք անձնական տվյալներ, այդ թվում՝ սոցիալական ապահովության համարները։

Սակայն դետեկտիվը այժմ փոշմանել է իր գործողությունների համար։ Նա անգամ ներողություն է խնդրել թագուհուց ու ասել, որ չէր անի այդ աշխատանքը թերթի համար, եթե իմանար, որ այն կհանգեցնի ի հայտ եկած խնդիրներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ