fbpx
Սպորտ

Մարսիալն ու Լինգարդը կարող են վերականգնվել մինչև Լիվերպուլի հետ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին մոտենալ օպտիմալ կազմով՝ չնայած հիմնական կազմի երկու ֆուտբոլիստների վնասվածքներին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ անցած շաբաթ կայացած խաղում վնասվածք  են ստացել կիսապաշտպան Ջեսի Լինգարդն ու հարձակվող Անտոնի Մարսիալը:

Խաղից հետո հաղորդվում էր, որ ֆուտբոլիստների վերականգնման համար 2-ից 3 շաբաթ կպահանջվի, ինչի պատճառով չեն կարողանա օգնել թիմին «Լիվերպուլի» հետ սկզբունքային խաղում (փետրվարի 24):
Սակայն, Mirror-ի տեղեկություններով, Լինգարդն ու Մարսիալն առաջվա պես շանսեր ունեն մասնակցելու մերսիսայդցիների հետ խաղին: Ֆուտբոլիստները կարող են մինչ շաբաթ վերջ վերականգնվել: Այսպիսով, կիսապաշտպանն ու հարձակվողը կարող են մասնակցել նաև ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ