Սպորտ
13:30 08/05/2021

Այսօր իսկական մարտ է լինելու Նոու Կամպում․ Բարսան խաղալու է Ատլետիկոյի հետ

Այսօր խիստ կարևոր հանդիպում է սպասվում Իսպանիայի Լա Լիգայում։

Երևանի ժամանակով 18:15-ին, մեկնարկելու է «Բարսելոնա» – «Ատլետիկո» Մադրիդ հանդիպումը՝ Նոու Կամպում։

Հենց այս հանդիպման արդյունքով կարող է որոշվել, թե ով է դառնալու Իսպանիայի չեմպիոն։

Այս պահի դրությամբ՝ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ատլետիկոն»՝ 76 միավորով, բայց նրան կրնկակոխ հետևում են «Բարսան» ու «Ռեալը»՝ 74 միավորով։ Այս իրավիճակում ցանկացած կորցրած և վաստակ միավոր էական է։

Մի ուշագրավ բան ևս․ 4-րդ հորիզոնականում ընթացքող «Սևիլյան» ունի 70 միավոր և, մեծ հաշվով, այս թիմը նույնպես չեմպիոնական պայքարի մեջ է։

Նշենք, որ Լա Լիգայի ավարտին մնացել է ընդամենը 4 տուր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ