Զինված Ուժեր

Ստուգումներ են իրականացվել մարտական հենակետերում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում փետրվարի 23-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։

Ստուգվել են զինծառայողների պարտականությունների իմացությունն ու գործողությունները տագնապի դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հենակետերի կահավորվածությունն ու կեցության պայմանները:

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ