5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:
Ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները, հրահանգավորել հերթափոխում ընդգրկված զինծառայողներին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

