ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։
«Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործողություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։
- Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ
- ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։