Առողջապահություն

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված քաղաքացին ապաքինվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն ապաքինվել է և վաղը դուրս կգրվի:

Հատկանշական է այն, որ քաղաքացին բուժվել է առանց որևէ հատուկ բուժում ստանալու, ուղղակի 14 օր մեկուսացած է եղել, իսկ այսօր արդեն թեստը բացասական արդյունք է ցույց տվել:

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ կառավարությունում վաղը նույնպես հրավիրվելու է արտահերթ նիստ:

 

 

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ