fbpx
Իրավական

Մարտի 1-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտարարել

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

Այս մասին տեղեկությունը հաստատել է ԲԴԽ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը: Հարցին՝ թե ինքնաբացարկ հայտնելու հիմքը որն է, Խաչատրյանը նշել է, որ այլ տեղեկություն այս պահին իրեն հայտնի չէ: Այս պահին գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման:

Դատավոր Վարդան Գրիգորյանը նախկինում Մարտի 1-ի գործով պաշտպան է եղել և չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքը հենց դա լինի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ