Երևան

Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կոռուցման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրեց 2 միլիոն դրամ

Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ ընդունվել է որոշում 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։

Բացի դրանից՝ կավելանա Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում իշխանություն-ընդդիմություն դիմակայության հետևանքով զոհվել է 8 ցուցարար և ներքին զորքերի 2 ծառայող։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ