fbpx
Երևան
18:00 09/03/2020

Մարտի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում

Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես և Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020 թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում՝ Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Միաժամանակ, Թոթովենցի փողոցի երթևեկելի 1-ին գոտիով Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտիով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ