fbpx
Կառավարություն
13:00 09/03/2020

Մարտի 12-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Մարտի 12-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ։ Լսումները հրավիրել են՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովները։

Լսումները իրականացվելու են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի Կ-480-13.02.2020-ՏՏԳԲ-011/0 քննարկում» թեմայով:

Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել 011-51-36-56 հեռախոսահամարով կամ tkgb@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչեւ մարտի 10-ը` ժամը 18:00-ն:

Խորհրդարանական լսումների ընթացակարգն այստեղ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ