fbpx
Իրավական

Մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերվել է ոչ սթափ 48 վարորդ. Ոստիկանություն

Մարտի 30-ից ապրիլի 5-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 31 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 46 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 67 մեքենա։ 34 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 20, թաղանթապատված դիմապակիով` 34, առանց համարանիշերի 4 տրանսպորտային միջոց։

Աղբյուրը` police.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ