fbpx
Կառավարություն

Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նշեց.

«Եվ մենք գիտենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո 10 տարին օգտագործվել է ոչ թե սպանությունները բացահայտելու համար … Մենք պետք է մի հատ էս 10 տարվա կոծկումները բացահայտենք, ապացույցների կեղծումները պետք է բացահայտենք, որ կարողանանք հասնել բուն սպանությունների բացահայտմանը»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այո´, մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։

Ըստ վարչապետ խոսքի՝ գործը բացահայտված է, բայց ոչ բոլոր մանրամասներն են պարզաբանված մինչև վերջ, քանի որ քննչական խմբի ղեկավարը կեղծել է ապացույցները։

Վարչապետը նշեց, որ տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են այլ տեղում հաջորդ օրը կրակված փամփուշտներով, իսկ հիմա քննչական խմբի նախկին ղեկավարը փախուստի է դիմել և թաքնվում է քննությունից։

«Մարտի 1-ի գործը, այո´, բացահայտված է, որովհետև մեր զինվորներին որպես վարձկան օգտագործել են մեր դեմ։ Եվ նրանց վճարման այլընտրանքային համակարգ են ստեղծել։ Օլիգարխներից, կամ չգիտեմ, տարբեր տեղերից հավաքած փողերով վճարել են։ Այսինքն մեր զինվորներին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան։ Սա է մարտի 1-ի էությունը», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ