fbpx
Սպորտ

Մարտին Էդեգորը՝ Անգլիական գրանդների ուշադրության կենտրոնում. Mirror

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորն, ով ներկայում հաջողությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադ»-ում, կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:

20-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալ»-ը, որը նրան դիտարկում է որպես Մեսութ Օզիլին փոխարինող: Նորվեգացուն դեմ չէր լինի իր կազմում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն: Գվարդիոլան էլ փոխարինող է փնտրում Դավիդ Սիլվային, ով վերջին մրցաշրջանն է անցկացնում «քաղաքայիններ»-ի ճամբարում: Այս մասին հաղորդում է Mirror-ը՝ հղում կատարելով Eldesmarque-ին։

Նրա խաղին հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը:

Անգլիական ակումբների միակ խնդիրը «արքայական» ակումբի սահմանած տրանսֆերային արժեքն է: «Ռեալ»-ը պատրաստ է բաց թողնել իր տաղանդավոր ֆուտբոլիստին մոտ 80 մլն եվրոյի դիմաց:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը 7 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ