Սպորտ
18:10 20/05/2020

Մարտինեսը նոր պայմանագիր է ստորագրել Բելգիայի ազգային հավաքականի հետ

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը առաջիկայում կշարունակի ղեկավարել թիմը:

Մարզչի հետ պայմանագիրը երկարացվել է մինչև 2022 թվականը, տեղեկացնում է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Մարտինեսը սկսեց գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը 2016 թվականին:

Նշենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլում Բելգիան հանդիպելու է Ռուսաստանի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2021 թվականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ