Տեսանյութեր

Մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան:

Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը: Կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ «Մայիսի 9»-ի փողոցը:

Ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենով հանդերձ՝ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա: Մոնթեի և մեր մյուս լեգենդար հերոսների պաշտպանած Հայրենիքում մեր քաղաքացին պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ մեծագույն հավատով»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ