Հասարակություն
22:00 26/03/2020

Մարտունիում բնակչի գազն անջատում են.Էդմոն Մարուքյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում կատարել․

«Գազն անջատում են. Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում»,-նշել է նա:

Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ իր ձեռքին եղած փաստաթուղթն է լրացնում, իսկ բնակիչ կինը խնդրում է չանջատել գազը:

«Աշխարհն է կործանվում, դուք ձեր խիղճը կորցրած ման եք գալիս»,-ասում է կինը, ինչին հնչում է պատասխան. «Մենք մեր խիղճը չենք կորցրել, վառել ես, պետք է մուծես»:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ