fbpx
Արցախ

Մարտունիում մեքենան բախվել է ծառին

Մարտի 9-ին ժամը 19:20-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Գ. Ս.-ն վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:

Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի արագության գերազանցումը։

Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության Գ. Ս.-ն գտնվել է (0.48 մգլ) անսթափ վիճակում:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ