fbpx
Առողջապահություն

Մարտունու ԲԿ-ն շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվւմ է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին:

Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Նախարարը և մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական և կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:

Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական և տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին և առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/AIDScenterRA/posts/1589912507857641

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ