fbpx
Մարզեր

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտորոնը վերազինվել են նորագույն բժշկական սարքավորումներով

Մարտունի քաղաքի ծննդատունը և բժշկական կենտրոնը իրենց տնտեսված միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր և գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը և բուժհետազոտությունների արդյունավետությունը: Նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն և բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն¦ ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք, որի համար տնտեսված միջոցներից հատկացվել է 9,5 միլիոն դրամ:

Նորագույն սարքավորումը հայտնաբերում է մանկաբարձագինեկոլոգիական, ինչպես նաև երակների և պտղի անոթների հետ կապված հիվանդությունները, տարբեր տեսակի արատներ, որոնք հնարավոր կլինի կանխարգելել ժամանակին: Այս սարքավորումը մեր հազարավոր շահառուներին հնարավորություն կտա՝ ճշգրիտ հետազոտություններ անցնել տեղում: Մինչև հունվար ամիսը մենք մեր միջոցների հաշվին սպասարկումը կիրականացնենք անվճար, իսկ 2020 թվականից հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով»,-ներկայացրեց ծննդատան տնօրենը:

Մարտունու բժշկակական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ներկայացրեց նոր ձեռք բերված իմունոհեմոլյումինեսցենտային և հեմոտոլոգիական անալիզատոր սարքերի արդյունավետությունը: «Սարքավորումները ձեռք է բերվել մեր տնտեսված միջոցների հաշվին, շուրջ 8 միլիոն դրամ արժեքով: Դրանք հնարավորություն են տալիս՝շուրջ 300 տեսակի հետազոտություններ իրականացնելու համար: Սրանով մեր լաբորատորիայի աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրանում է ավելի քան 10 անգամ: Լաբորատոր հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռք ենք բերել նաև ժամանակակից բիոքիմիկան անալիզատոր, որը կտեղադրենք ու կշահագործենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս քայլերի շնորհիվ տարբեր հետազոտությունների համար մեր բնակիչները ստիպված չեն լինի դիմել մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը»,-նշեց տնօրենը:

Գնել Սանոսյանն այցելեց նաև թերապևտիկ բաժանմունք, զրուցեց բուժանձնակազմի հետ, տնօրինությանն անհրաժեշտ ցուցումներ տվեց դիահերձարանի շենքային նոր պայմանների ապահովման վերաբերյալ: «Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ շատ կարևոր ձեռքբերում են ունեցել:Այդ նորագույն սարքավորումները, որոնք ոչնչով չեն զիջում մայրաքաղաքի առաջատար հաստատությունների սարքավորումներին, կապահովեն որակյալ բուժսպասարկում, շատ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը կիրկականացվի տեղում:Մարտունու բժշկական կենտրոնում առաջացել է նոր դիահերձարանի շենք ունենալու խնդիրը, քանի որ, կապված բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հետ, հին դիահերձարանի շենքը քանդվելու է: Բացի այդ, նոր դիահերձարանը պահանջելու է ավելի արդիական ու նորացված պայմաններ: Այդ խնդիրը մենք պետք է լուծենք հնարավորինս սեղմ ժամկետներում »,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ