Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․
«Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների ընթացիկ արդյունքների մասին:
Նշվել է, որ շրջանում համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքների իրականացումը շարունակում են:
Շրջանի ղեկավարը կրկին շեշտել է, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կատարվեն բոլոր համայնքներում, առավելագույնս բոլոր միջոցների ներդրմամբ՝ ամենօրյա և մասնագիտական մշտական վերահսկողությամբ: Նշվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցի պահանջներով առաջնորդվելու, ինչպես նաև Ուղեցույցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/122859496021506?__xts__%5B0%5D=68.ARCZYBh0qYQIna1WdpBP8_XuMH7n9DtuT82e9LX9rGeUzEE7nZibD_bxoDvU0NQLa-0yeRz6HP-phTyGXg52VeRvfGD93EXu1XlwCnKoXVQpDZKgB4zxGF4vwql9fzKkSdVLlZVCvUHSUn4MezIQ8U8ROxezFS1LbMcOSQMXC5jpMrfU9lvRjdgdLFfb4Y1ysbjvDfc7wBBsuQaZ908tz55B8HU3NZlL9uc2RKNiqDeq4qMzOAu5hxiWpfbkYpYv__WyE74RwRp–9IArizCXziWX7289Y2KAD_LPbgfKHzOpVmFTNi4FafkRWz0G5FhqBqCvAp2lRDulpAtgwIkV6Y&__tn__=-R